Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու՞ մայիսի 9-ը

ԲԼՈԳ

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկրորդ համաշխարհային պատերազմն (1939 թ-ի սեպտեմբերի 1 – 1945 թ-ի սեպտեմբերի 2) իր չափերով ու պատճառած վնասներով աննախադեպ է մարդկության պատմության մեջ: Այն սանձազերծել էին 20-րդ դարի 30–40-ական թվականների առավել ագրեսիվ տերությունները (Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա):

1945 թ-ի ապրիլի 16-ին խորհրդային զորքերն սկսեցին Բեռլինի գրոհը: Ապրիլի 25-ին ամերիկյան և խորհրդային զորամիավորումները հանդիպեցին Էլբայի ափերին: Ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ Հիտլերն ինքնասպան է եղել: Երկու օր անց հանձնվեց Բեռլինը: 1945 թվականի մայիսի 7-ին (գիշերը` ժամը 2:41) Ֆրանսիայի Ռեյմս քաղաքի Դաշնակից էքսպեդիցիոն ուժերի գլխավոր շտաբում ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի մասին ակտը։

Ստալինի համար անընդունելի էր կապիտուլյացիայի ակտի ստորագրումը Ֆրանսիայի տարածքում: Ակտը պետք է ստորագրվեր Կարմիր բանակի կողմից գրավված Բեռլինում, իսկ գլխավոր մասնակիցը պետք է լիներ ԽՍՀՄ բարձրաստիճան ներկայացուցիչը: Ֆաշիզմի դեմ հաղթանակը պետք է լիներ Խորհրդային Միության քաղաքականության կարևորագույն բաղկացուցիչը հետագա տարիների ընթացքում: Արդյունքում, մայիսի 7-ին ստորագրված փաստաթուղթը կոչվեց «Երրորդ Ռայխի կապիտուլյացիայի նախնական արձանագրություն», իսկ որպես պաշտոնապես գործող փաստաթուղթ համարվեց ավելի ուշ ստորագրվածը: 22:43-ի ստորագրած փաստաթուղոը գերմանացիների կողմից ստորագրեց Վիլհելմ Կեյտելը, Հանս-Գեորգ ֆոն Ֆրիդեբուրգը և Հանս Յուրգեն Շտումպֆը, դաշնակիցների անունից ստորագրեցին Գեորգի Ժուկովը (ԽՍՀՄ), Արթուր Թեդերը (Մեծ Բրիտանիա), և որպես վկաներ` Կարլ Անդրյու Շպացը (ԱՄՆ) և Ժան դե Լատրե դե Թասինին (Ֆրանսիա):

Ի լրումն դրա, ակտի ժամը 22:43-ին ստորագրումը հանգեցրեց նրան, որ Մոսկվայի ժամանակով փաստաթուղթը ստորագրվել է արդեն մայիսի 9-ին` 00:43-ին: Դրա հետևանքով ստեղծվեց մի արտասովոր իրավիճակ. արևմտյան պետությունները հաջորդ տարիների ընթացքում նշում էին պատերազմի ավարտը մայիսի 8-ին, իսկ ԽՍՀՄ-ն և նրանից կախված պետությունները ֆաշիզմի դեմ հաղթանակը տոնում էին մեկ օր անց:

Կապիտուլյացիայի ակտի ստորագրումը ռազմական գործողությունների անմիջական ավարտ չէր նշանակում: Եվրոպայում վերջին գերմանական միավորումները հանձնվեցին միայն մայիսի 15-ին (Հարավսլավիայում), իսկ 2-րդ համաշխարհային պատերազմը վերջնականապես ավարվեց 1945թ-ի սեպտեմբերի 2-ի Ճապոնիայի կապիտուլյացիայով:

Հ.գ. Պատերազմում ներգրավված էր 61 երկիր՝ 1,7 մլրդ բնակչությամբ. նրանց 110 մլն-ը ծառայում էր ռազմական ուժերում: Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում մոտ 22 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքում: Շուրջ 6 տարի տևած պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 50 մլն, հաշմանդամ դարձել 95 մլն մարդ:

Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանԲագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ Ֆանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է, և մենք Ձեզ անհամբեր սպասում ենք․ Տիգրան Աբրահամյան ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենՆեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանը