Լոնդոնի քաղաքապետ է դարձել մուսուլման գործիչ Սադիք Խանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի քաղաքապետ է ընտրվել լեյբորիստ գործիչ Սադիք Խանը, ով այդպիսով պատմության մեջ մտավ որպես Միացյալ Թագավորության մայրաքաղաքի առաջին մահմեդական քաղաքապետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քվեարկության արդյունքում Հանը ստացել է ձայների 44 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից, արիստոկրատ և մուլտիմիլիոնատեր Զակ Գոլդսմիթը` 35 տոկոս:
Լոնդոնի 46-ամյա քաղաքապետը ծագումով պակիստանից է: Հայրը 25 տարի աշխատել է որպես ավտոբուսի վարորդ: Ժամանակին Հանի տատն ու պապը Հնդկաստանից գնացել են Պակիստան, իսկ նրա ծնողները Պակիստանից մեկնել են Մեծ Բրիտանիա: Ընտանիքը 8 երեխաներով բնակվել է անապահովների համար նախատեսված բնակարարում: Մասնագիտությամբ Խանն իրավաբան է` մասնագիտացած մարդու իրավունքների ոլորտում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



