Գիտնականները հերքել են մարդկանց պահվածքի վրա լիալուսնի ազդեցության մասին առասպելը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկրի բոլոր մայրցամաքներում շուրջ վեց հազար երեխաների քնի և պահվածքի լայնածավալ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լուսնի փուլերը չեն ազդում մարդկանց և նրա վրա, թե որքան խորն են նրանք քնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում տալով Frontiers in Pediatrics ամսագրին:
«Ֆոլկլորն ու երբեմն նույնիսկ բժշկական ոլորտի հեքիաթները պնդում են, թե Լուսնի փուլերը ազդում են այն բանի վրա, թե կենդանիների ու մարդկանց հոգեկան խնդիրներն ինչպես են իրենց դրսևորում: Եվ անկախ նրանից` շատ թե քիչ իրական հիմքեր ունեն այդ պնդումները, Լուսնի առեղծվածները մարդկանց դեռ դարերով հուզելու են»,- հայտարարել է Օտավայում Արևելյան Օնտարիոյի հետազոտական ինստիտուտից Ժան-Ֆիլիպ Շապյուն:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



