Վանաձորի առաջին քաղաքապետի վիճակը միջին ծանրության է, նա տեղափոխվել է Երեւան, անդամահատել են ոտքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի առաջնագծի դիրքերից մեկում ծանր վիրավորում ստացած՝ Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանին Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխել են Երեւանի կայազորային կլինիկական հոսպիտալ:
Հոսպիտալից NEWS.am-ին տեղեկացրին, որ նրա վիճակը միջին ծանրության է, կայուն:
Նշենք, որ նրան վիրահատել էին, հեռացրել ոտքը:
Նշենք, որ 61-ամյա Անդրանիկ Հարությունյանը Արցախ էր մեկնել կամավորական ջոկատի մարտիկների հետ: Նրա զինակից ընկերը մարտադաշտում ականի պայթյունից վիրավորվել է, նա ցանկացել է օգնել ընկերոջը, այդ ժամանակ էլ վիրավորվել է:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



