Աֆղանական զորքը 28 թալիբ է ոչնչացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանական անվտանգության ուժերը մայիսի 7-ին երկրի արեւելքում «Թալիբան» արմատական շարժման առնվազն 28 գրոհային են ոչնչացրել, 30 գրոհային վնասվածք է ստացել:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ գրոհայինների խումբը մայիսի 7-ի առավոտյան հարձակում է ձեռնարկել Կունար նահանգի գավառներից մեկում` Պակիստանի հետ սահմանին: Հարձակման ընթացքում աֆղանցի մեկ զինվորական է սպանվել, եւս երեքը վնասվածք են ստացել:
Վերջին ամիսներին Աֆղանստանում իրավիճակը զգալիորեն վատացել է: «Թալիբան» արմատական շարժումը, որն ավելի վաղ զգալի տարածք էր գրավել երկրի գյուղական շրջաններում, հարձակում է ձեռնարկել խոշոր քաղաքների ուղղությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



