Լրատվամիջոցներ. Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան կդառնա Հայաստանում նախկին դեսպանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում ԱՄՆ-ի նոր դեսպան կդառնա Մարի Յովանովիչը: Այս մասին գրում է «Դեն» պարբերականը՝ վկայակոչելով ուկրաինական ԱԳՆ-ի աղբյուրներին:
Ըստ պարբերականի, Յովանովիչը հրաշալի տիրապետում է ռուսերենին եւ լավ ծանոթ է Ուկրաինայի ընթացիկ իրավիճակին: Նա նաեւ լավ վարկանիշ ունի:
Հիշեցնենք, որ 2005-2008 թվականներին նա ԱՄՆ դեսպանն է եղել Ղրղզստանում, 2008-2011-ին՝ Հայաստանում: 2012 թվականից Յովանովիչը ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական եւ ասիական հարցերով օգտանակի գլխավոր տեղակալն է:ո
Նա նաեւ աշխատել է Մոդադիշոյում (Սոմալի), Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), Մոսկվայում (Ռուսաստան) եւ Օտտավայում (Կանադա) ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում:
Իսկ Ուկրաինայում ԱՄՆ ներկա դեսպան Ջեֆրի Պայետային պատրաստվում են գործուղել Հունաստան:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



