Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Emerging Europe» հեղինակավոր պարբերականը հրապարակել է լայնածավալ հարցազրույց քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է բիզնես համագործակցության ոլորտում մասնագիտացած միջազգային հայտնի պարբերականներից մեկի՝ «Emerging Europe»-ի հարցերին՝ կապված Երևան քաղաքում միջազգային ներդրումների հնարավորությունների, զարգացման հեռանկարների, քաղաքի հիմնական առավելությունների և զբոսաշրջային գրավչության մասին:

Պարբերականի լրագրողի կողմից ներկայացված հարցերի շրջանակը բավականին լայն է եղել՝ սկսած քաղաքի ենթակառուցվածքներից, կրթական համակարգի առանձնահատկություններից և զբոսաշրջությունից մինչև տնտեսության հիմնական ճյուղեր, ներդրումային հնարավորություններ, միջազգային համագործակցություն և զարգացման հեռանկարներ:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Հայաստանը, ըստ Համաշխարհային Բանկի կողմից անցկացվող «Doing business»  հետազոտության, բիզնես գրավչության տեսանկյունից 35-րդ տեղն է զբաղեցնում՝ առաջ ընկնելով այնպիսի եվրոպական պետություններից, ինչպիսիք են Իտալիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Խորվատիան, Չեխիան:

«Կարծում եմ, զարմանալի չէ, որ Հայաստանը՝ մասնավորապես Երևանը՝ որպես զարգացող քաղաք, ներդրումային տեսանկյունից ավելի հեռանկարային և հետաքրքիր է, քան Ձեր կողմից նշված արդեն իսկ զարգացման բավականին լուրջ աստիճանի հասած եվրոպական պետությունների քաղաքները: Պատմական, մշակութային, տնտեսական ու աշխարհագրական տարբեր առանձնահատկություններ իրենց ազդեցությունն են թողնում նաև տվյալ քաղաքի զարգացման տեմպի վրա: Մեզ մոտ այս առումով հնարավորությունները և ներդրումային դաշտը շատ լայն է, իսկ քաղաքային իշխանությունն էլ իր հերթին փորձում է հնարավորինս լավ պայմաններ ստեղծել գործարար միջավայրի, ներդրումային հնարավորությունների ավելացման համար»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Պատասխանելով քաղաքային տնտեսության հիմնական ճյուղերին մասին հարցին՝ քաղաքապետը որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել. «Երևանի տնտեսությունը բազմաճյուղ է` գյուղմթերքի վերամշակումից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ. Երևանին են բաժին ընկնում հանրապետության արդյունաբերության ընդհանուր ծավալի 42.1%-ը, շինարարության՝ 53.9%-ը, մանրածախ առևտրի՝ 82.6%-ը, ծառայությունների՝ 85.5%-ը, շահագործման հանձնված բնակելի շենքերի՝ 77.6%-ը, հյուրանոցային տնտեսության օբյեկտների՝ 33.2%-ը»:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողին վստահեցրել է նաև, որ այսօրվա Երևանն առաջարկում է մաքուր ու անվտանգ քաղաքային միջավայր, հարուստ պատմամշակութային և գիտական ժառանգություն, ջերմ հյուրընկալություն, բարենպաստ կլիմայական պայմաններ՝ ընդգծելով, որ Երևանն ունի բոլոր պայմանները ապրելու, ստեղծագործելու և գործարարությամբ զբաղվելու համար, ինչի մասին փաստում են բոլոր այն ներդրողները, ովքեր արդեն երկար տարիներ ապրում և աշխատում են Երևանում:

Հարցազրույցը ամբողջությամբ հասանելի է  «Emerging Europe» պարբերականիպաշտոնական էջում՝ http://emerging-europe.com/regions/armenia/armenia-yerevan-offer-safe-investment-and-tourism-to-a-growing-world/

 

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը Երևանում