Արցախում մայիսի 9-ին տոնական համերգ ու հրավառություն չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում այս տարի մայիսի 9-ին տոնական համերգ ու հրավառություն չի լինի:
«Հաշվի առնելով, որ մեր նահատակների քառասունքը չի անցել, ճոխություն ավելի քիչ կլինի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ նախորդ տարիների պես այցելություն կլինի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ փոքրիկ շքերթ կլինի, այնուհետեւ կլինի այցելություն Շուշի:
Նշենք, որ Մայիսի 9-ը Արցախում եռատոն է, նշվում է Շուշիի ազատագրման, Արցախի բանակի ստեղծման եւ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի օրը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



