Սան Ֆրանցիսկոյում ձերբակալվել են ոստիկանապետի հրաժարականը պահանջող ցուցարարները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍան Ֆրանցիսկոյում քաղաքային վարչակազմի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են առնվազն 33 ցուցարարներ, որոնք պահանջում էին քաղաքի ոստիկանապետի հրաժարականը, հաղորդում է «Ասոշեյթեդ Փրեսը»։
Գործակալության փոխանցմամբ, տասնյակ ցուցարարներ են հավաքվել եւ բախվել անվտանգության աշխատակիցների հետ։ Շերիֆի վարչության ներկայացուցիչ Էյլին Հըրսթը հայտնել է, որ ցուցարարները ձերբակալվել են այն ժամանակ, երբ հրաժարվել են կատարել ցրվելու մասին հրահանգը։
Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 5 մարդ, որոնք ոստիկանապետի հրաժարականի պահանջով 16 օր հացադուլի մեջ էին, ուղարկվել են հիվանդանոց։
Բողոքի պատճառն այն է, որ ոստիկանները կրակել են սեւամորթ տղամարդու վրա։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



