Բեռլինում ցուցարարների հետ ընդհարումների ժամանակ տուժել է ավելի քան 10 ոստիկան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆRIA Novosti-ի փոխանցմամբ` Գերմանիայի մայրաքաղաքում ցուցարարների հետ ընդհարումների ժամանակ տուժել է մոտ 13 ոստիկան, հայտնել են մայրաքաղաքի ոստիկանությունում: «Ներկա պահին հայտնի է ոստիկանության 13 աշխատակցի վիրավորվելու մասին: Ավելի քան 40 մարդ ձերբակալվել է (հիմնականում կարճաժամկետ)»,- ասված է Բեռլինի ոստիկանության Twitter-ի էջում:
Բեռլինում շաբաթ օրը տեղի են ունեցել մասսայական ցույցեր: Մոտ հազար աջեր և ուլտրաաջեր պահանջել են Մերկելի հրաժարականը: Զուգահեռ տեղի է ունեցել ձախերի ցույցը, որոնք հանդես են եկել «բաց աշխարհի և հանդուրժող Բեռլինի» համար` 7 հազար մարդու մասնակցությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



