ԱՄՆ-ում դեռևս պահպանվում է ռասիզմը և սոցիալական անհավասարությունը. Օբամա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌասիզմի և սոցիալական անհավասարության արտահայտությունները մինչև հիմա դիտվում են ամերիկյան հասարակությունում: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է նախագահ Բարաք Օբաման` ելույթ ունենալում Հարվարդի համալսարանի շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ, հայտնում է TASS-ը:
«Ռասիզմը դեռևս ներկա է: Պահպանվում է անհավասարություն»,- ասել է նա: «Մեր տնտեսությունը ճգնաժամից հետո ավելի հաջող ապաքինվեց, քան աշխարհի որևէ այլ տեղում: Սակայն, բոլոր ռասաների ներկայացուցիչների մեջ դեռ կան մարդիկ, որոնք շարունակում են տառապել և առաջվա պես չեն կարողանում բավարար վարձատրվող աշխատանք գտնել, որպեսզի վճարեն էլեկտրականության համար ու կուտակեն ծերության համար: Դեռևս պահպանվում է նշանակալի ռասայական խզում տնտեսական հնարավորությունների շրջանակներում»,- նշել է նախագահը:



