Քիշնեւի կենտրոնական հրապարակ ԱՄՆ զինտեխնիկա եւ զինվորներ դուրս կգան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր՝ մայիսի 8-ին Քիշնեւում նախանշված Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին կայանալիք ակցիային նաեւ ԱՄՆ զինվորականներ կմասնակցեն: Այս մասինՌԻԱ Նովոստիին հաղորդել են Մոլդովայի ՊՆ մամուլի ծառայությունում:
«Միջոցառմանը ներկա կլինեն Մոլդովայի տարածքում անցկացվող Dragon Pioneer 2016 համատեղ զորավարժություններին մասնակցող ԱՄՆ զինվորականներ եւ հանրապետության Ազգային բանակի զինծառայողներ»,- նշել են պաշտպանության նախարարությունում:
Հաղորդագրության համաձայն, «ներկաները կկարողանան ծանոթանալ ռազմական տեխնիկային, ինչպես նաեւ համտեսել ավանդական զինվորական շիլան»:
Մայիսի 3-20-ը Մոլդովայում Dragon Pioneer 2016 զորավարժություններ են անցկացվում: Դրանց մասնակցում են Մոլդովայի Ազգային բանակի 165 զինծառայողներ եւ ամերիկացի 198 զինվորականներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



