Ավստրալիայի վարչապետը հաստատել է խորհրդարանը ցրելու մասին լուրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայի վարչապետ Մալքոլմ Թորնբըլը հաստատել է խորհրդարանի երկու պալատները ցրելու մասին լուրը: Նրա տեղեկացմամբ, ընտրությունները նշանակված են հուլիսի 2-ին:
«Գեներալ նահանգապետն ընդունել է երկուշաբթի առավոտյան խորհրդարանի երկու պալատներն էլ ցրելու եւ հուլիսի 2-ին ընտրություններ նշանակելու մասին իմ երաշխավորությունը»,- նրա հայտարարությունն է մեջբերում Sputnik-ը:
Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետը հայտարարել էր երկրի խորհրդարանը ցրելու պատրաստակամության մասին, եթե կառավարության առաջարկած երկու օրինագծերը չընդունվեն:Դրանցից մեկն ուղղված է արհմիությունների գործունեության դեմ: Իսկ երկրորդ օրինագծով պետք է վերականգնվի շինարարության եւ արդյունաբերության հարցերով ավստրալական հանձնաժողովը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



