«Ջեբհատ ան-Նուսրա»-ն կրակել է Հալեպի օդանավակայանի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները կրակել են Հալեպի նահանգի օդանավակայանի և բնակելի թաղամասի վրա: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
««Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները շարունակել են ռազմական գործողություններ վարել Հալեպ քաղաքի շրջանում: Օրվա ընթացքում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից նրանք երկու անգամ կրակել են Շեյխ Մախսուդ բնակելի թաղամասի և Էն-Նայրիբ օդանավակայանի վրա: Զոհեր և կորուստներ տալով` զինյալները նահանջել են իրենց ելակետային դիրքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ը հայտարարել էր, որ ահաբեկչական խմբավորումը ձգտում է խզել «լռության ռեժիմը» սիրիական Հալեպ քաղաքում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



