Օզիլ. Ցանկանում եմ խաղալ Զիդանի գլխավորությամբ
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը ցանկանում է աշխատել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ:
«Շատ եմ ցանկանում մի օր խաղալ Զինեդին Զիդանի գլխավորությամբ: Լավ հարաբերություններ ունեմ նրա հետ: Զիդանը եղել է իմ կուռքը, ցանկանում եմ լինել նրա նման: Նա հրաշալի մարդ է եւ մարզիչ: Բոլոր ֆուտբոլիստները հարգում են նրան: Զիդանը գիտի՝ ինչպես խոսել խաղացողների հետ: Հենց այդ պատճառով է այժմ «Ռեալը» հասնում հաջողությունների»,- Օզիլի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ 27-ամյա աշխարհի չեմպիոնն Արքայական ակումբում հանդես է եկել 2010-2013 թվականներին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



