Գերմանիայի ԱԳՆ-ն շփոթել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի ամսաթիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի ԱԳՆ-ն Twitter-ի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տեղադրել, որում Երկրորդ համաշխարհային պատերազմի սխալ ամսաթիվ է նշել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«71 տարի առաջ այս օրն ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Եվրոպան ավերակների էր վերածվել»,- ասված է ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի անունից հրապարակված հաղորդագրությունում:
Երկրորդ աշխարհամարտի ավարտն ընդունված է համարել 1945 թվականի սեպտեմբերի 2-ը, երբ Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին ակտ ստորագրվեց: Իսկ 1945 թվականի մայիսի 8-ին ստորագրվել է ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիայի մասին Ակտը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



