Ղազարյանը բաց կթողնի Բենֆիկայի դեմ հանդիպումը
ՍՊՈՐՏ«Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է հրապարակել, ըստ որի՝ նա չի կարող մասնակցել Պորտուգալիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բենֆիկայի» դեմ հանդիպումը:
««Էստորիլի» դեմ խաղի ընթացքում վնասել եմ ոտնաթաթս: Վնասվածքի մասին իմացել եմ հանդիպումից հետո: Ցավոք, վնասվածքի պատճառով բաց եմ թողնելու «Բենֆիկայի» դեմ հանդիպումը»,- գրել է Ղազարյանը:
Ավելացնենք, որ «Մարիտիմու» - «Բենֆիկա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին, Երեւանի ժամանակով 23:30-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



