Կանադայում անտառային հրդեհի մակերեսը կրկնապատկվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադական Ալբերտա նահանգում անտառային հրդեհի մակերեսը կրկնապատկվել է՝ հասնելով գրեթե 494 հազար հեկտարի: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հրդեհը սպառնում է նաեւ հարեւան Սասկաչեւան նահանգին:
Շոգ, չորային եղանակի պատճառով Ալբերտա նահանգի անտառներում խոշոր հրդեհը բռնկվել է անցյալ կիրակի: Իշխանությունները մի քանի շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել:
Ամենաշատը տուժել է Ֆորտ ՄըքՄյուրեյ քաղաքը. այստեղ 1600 տուն է ոչնչացել: Հրդեհի դեմ պայքարում են 500 հրշեջներ, 15 ուղղաթիռներ եւ 14 լիցքավորող օդանավեր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



