Սիզրանում սպանության մեջ կասկածվող ադրբեջանցիներին ձերբակալելու համար ուժայիններին պարգեւատրել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում իրավապահ մարմինների 20 աշխատակից է պարգեւատրվել Սիզրանում ոստիկանության գնդապետ Անդրեյ Գոշտայի եւ նրա ընտանիքի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցիներին ձերբակալելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Պարգեւատրվածների թվում են ՆԳՆ 5 աշխատակիցներ, Քննչական կոմիտեի 5 աշխատակիցներ եւ ԱԴԾ-ի 2 աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ երկու տղամարդու եւ չորս կնոջ մարմինները հայտնաբերել են ապրիլի 24-ի առավոտյան, Սամարայի մարզի Սիզրանի շրջանի Իվաշեւկա ավանում: Սպանվածներից մեկը Սիզրանի ոստիկանության նախկին ղեկավար Անդրեյ Գոշտան է, մյուսները՝ նրա ընտանիքի անդամները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սպանության կասկածանքով չորս անձ է ձերբակալվել: Քննչական կոմիտեի վարկածով, սպանության հնարավոր շարժառիթ կարող է լինել ավազակային հարձակումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



