Քլինթոնը պատրաստ է զրուցել ՀԴԲ-ի աշխատակիցների հետ իր ծառայողական նամակագրության շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը CBS հեռուստաալիքինն տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է զրուցել ՀԴԲ-ի աշխատակիցների հետ՝ անձնական էլեկտրոնային փոստն աշխատանքային նպատակներով օգտագործելու թեմայով, չնայած գերատեսչությունից դեռեւս իր հետ չեն կապվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ինձ հետ առայժմ ոչ ոք չի կապվել, բայց դեռ անցյալ ամառ, կարծում եմ՝ օգոստոսին, ես հստակ հայտարարեցի, որ պատրաստ եմ խոսել՝ ում հետ հարկավոր է եւ երբ հարկավոր է: Հուսով եմ՝ այս գործն ավարտին է մոտենում: Ես միշտ լրջորեն եմ վերաբերվել գաղտնի նյութերին: Ես երբեք չեմ ուղարկել եւ չեմ ստացել որպես գաղտնի նշված տվյալները»,- ասել է նա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



