Սաուդյան Արաբիան չի պատրաստվում փոխել քաղաքականությունը նավթային ոլորտում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիան շարունակելու է նավթային ոլորտում այժմյան քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նոր նախարար Հալեդ ալ-Ֆալեհը:
Sky News Arabia հեռուստաալիքի հաղորդմամբ, նա նշել է, որ Սաուդյան Արաբիան ղեկավարվում է իր հաճախորդների կողմից նավթի պահանջարկով:
Հալեդ ալ-Ֆալեհն էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային ռեսուրսների նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է սաուդյան Սալման թագավորի կողմից կառավարությունում արված փոփոխությունների արդյունքում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ալ-Ֆալեհը նախկինում առողջապահության նախարարն էր, բայց նա ղեկավարել է նաեւ թագավորության Aramco նավթային ընկերությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



