ԱՄՀ-ն Ռուսաստանում տնտեսական աճ է կանխատեսեսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների կարծիքով մոտ ժամանակներս Ռուսաստանում նորից տնտեսական աճ կգրանցվի: Այս մասին գրում է Deutsche Wirtschafts Nachrichte-ն՝ վկայակոչելով Կենտրոնական, Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայի վերաբերյալ ԱՄՀ կիսամյակային զեկույցը:
Զեկույցում ասվում է, որ Ռուսաստանը կարող է մոտ ժամանակներս դուրս գալ ռեցեսիայից եւ վերականգնել աճի միտումները: Դա, հնարավոր է, տեղի ունենա երկող տարի: Ռուսաստանն այս տարի դեռ իր վրա զգում է էժան նավթի եւ Արեւմուտքի պատժամիջոցների հետեւանքները, ասված է զեկույցում:
ԱՄՀ-ն եվրոգոտու համար տնտեսական լճացման ակնհայտ ռիսկեր է կանխատեսում: Եվրոգոտուն կարող են սպառնալ փախստականների ճգնաժամի պատճառով Շենգենյան համաձայնագրի սահմանափակումները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



