Անհայտ տղամարդը ներթափանցել է Նյու Յորքում ՄԱԿ գրասենյակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնհայտ տղամարդը ներթափանցել է Նյու Յորքում ՄԱԿ գրասենյակ, որից հետո դիմել փախուստի՝ ցատկելով Իսթ Ռիվեր գետը: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
ՄԱԿ անվտանգության ծառայությունից ոստիկանությանը հայտնել էին, որ գրասենյակում անհայտ անձ է հայտնվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները չեն կարողացել բռնել տղամարդուն, որը դիմել էր փախուստի:
Միջադեպից հետո գետն ուսումնասիրել են ջրասուզակները, սակայն ոչ ոքի չեն գտել:
Իրավապահները շարունակում են խստացված հսկողություն իրականացնել ՄԱԿ գրասենյակի մոտ:
Տղամարդու ինքնությունն ու գործողությունների դրդապատճառները հայտնի չեն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



