ԱՄՆ ուղեւորվող բրիտանական զբոսանավի վրա ավելի քան 250 մարդ է թունավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆBalmoral բրիտանական զբոսանավի 252 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ աղեստամոքսային ինֆեկցիայով են վարակվել ԱՄՆ ափերի ուղղությամբ ճանապարհորդելիս: Այս մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ ապրիլի կեսին Անգլիայի Սաութհեմթոն նավահանգստից ԱՄՆ Մեն քաղաքի ափերն ուղեւորված Balmoral-ի տախտակամածին եղել է 919 ուղեւոր եւ անձնակազմի 502 անդամ: Այս պահին նավը խարիսխ է գցել Պորտլենդ քաղաքում, բայց շուտով կշարունակի ճանապարհը:
Հետագայում ինֆեկցիայի տարածումը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել, այդ թվում՝ զբոսանավի ամբողջական դեզինֆեկցիա:
Նախնական վարկածի համաձայն՝ մարդիկ վարակվել են այսպես կոչված նորովիրուսով, որն առաջ է բերում սրտխառնոց, փսխում եւ լուծ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



