Մայիսյան գյուղում մեքենան գլխիվայր շրջվել է. վարորդին տեղափոխել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 8-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենա է շրջվել անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մայիսյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում «ՎԱԶ 2106» մակնիշի 45 VT 148 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին տեղի ուժերով տեղափոխել են դեպքի վայրից, որի ինքնությունը չի հաջողվել պարզել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



