Պուտինը Հայաստանի ղեկավարությանը շնորհավորել Է Հաղթանակի 71-րդ տարեդարձի առթիվ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներին շնորհավորել Է Հայրեիական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 71-րդ տարեդարձի առթիվ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը, շնորհավորական ուղերձներում ընդգծվում Է, որ Հաղթանակի օրը սրբազան տոն Է, որը ընդմիշտ կմնա որպես հերոսության ու ժողովուրդների միասնության խորհրդանիշ, որոնք արյունահեղ մարտերում պաշտպանեցին հարազատ հողը եւ աշխարհը փրկեցին ֆաշիզմից:
Պուտինը հատկապես նշել Է, որ չի կարելի թույլ տալ ընդհանուր ատմության վերանայում, անցյալի ողբերգական իրադարձությունների կրկնվելը: «Մեր ընդհանուր պարտքն Է՝ խնամքով պահպանել Հայրենական մեծ պատերազմում ընկածների պայծառ հիշատակը, ամեն կերպ հոգ տանել ներկայում ապրող վետերանների մասին»,- նշել Է ՌԴ նախագահը:
Նա վստահություն Է հայտնել, որ համատեղ պայքարի ընթացքում կոփված բարեկամության եւ եղբայության կապերը այսուհետեւ Էլ հիմք կծառայեն միջպետական հարաբերությունների հետեւողական ամրապնդման համար, կնպաստեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը:
Վլադիմիր Պուտինը անկեղծ շնորհակալության խոսքեր Է փոխանցել պատերազմի բոլոր վետերաններին ու թիկունքի աշխատավորներին, մաղթել նրանց քաջ առողջություն եւ երկար կյանք:



