Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք գնացել էինք ոգեշնչելու մեր երեխաներին, բայց ավելի շատ նրանք մեզ ոգեշնչեցին. Սարգիս Միքայելյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Մայիսի 9-ը հայերիս համար եռակի տոն է. այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, ճիշտ 22 տարի առաջ Շուշիի ազատագրումն ու Արցախի բանակի կազմավորումը: Տարիներ շարունակ եւ այսօր եւս մենք շնորհավորում ենք միմյանց հաղթական տոների առթիվ՝ վստահությամբ, որ մենք հաղթանակներ դեռ շատ ենք ունենալու:

Եռատոնի շրջանակներում Life.panorama.am-ը զրուցել է ռեժիսոր Սարգիս Միքայելյանի հետ, ով ապրիլի սկզբից Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների կենտրոնում էր.

«Շուշիի հաղթանակից անցավ 22 տարի եւ մենք կրկին նույն սկզբունքին ու գաղափարին ենք՝ մենք ազատագրել ենք հայկական հողերն ու այսօր էլ պատրաստ ենք մեր սեփական հողերին տեր կանգնել, ինչը բոլորովրին վերջերս ապացուցեցինք ազգովի: 22 տարի անց Ադրբեջանը կրկին փորձում է նույն նենգ ճանապարհներով պատերազմ հրահրել, որին մենք պատրաստ ենք ու եթե այս անգամ էլ փորձեն, միանշանակ վերջնական հակահարված կտանք, որից հետո նրանք դարերով չեն կարողանա ամոքել իրենց վերքերը: Խոսքերս ապացուցում է նախկինում կռված եւ այսօր սահմաններին կանգնած հայ մարտիկի ոգին: Ես օրերս եմ վերադարձել Արցախից, այնտեղ գտնվում էի Մարտունու դիրքերում ու ինձ համար անակնկալ կերպով մի բան նկատեցի՝ մենք գնացել էինք ոգեշնչելու մեր երեխաներին, բայց ավելի շատ նրանք մեզ ոգեշնչեցին: Մեր զինվոր տղերքն իրենց հայրենասիրությամբ, քաջությամբ ու պատրաստակամությամբ՝ պաշտպանելու հայրենիքը, ուղղակի ցնցեցին բոլորիս: այս ամենից հետո որպես պատերազմ տեսած մարդ՝ ուղղակի կարող եմ հպարտանալ եկող սերունդով, վստահ եմ՝ մեր գալիք սերունդներն իրոք տեր կկանգնեն իրենց պապերի եւ հայրերի պաշպնած հայրենիքին, մեր հողին ու ջրին»,- նշեց Սարգիս Միքայելյանն ու իր շնորհավորանքը հղեց հատկապես հայ զինվորին.

«Առաջինը ուզում եմ շնորհավորել մեր պապերին ու ծնողներին, որ դիմացել, հաղթանակել ու վերածաղկվել են, բայց հատկապես ուզում եմ շնորհավորել այն զինվորին, ով կանգնած է սահմանին, որպեսզի իրենց հարազատներն ու ողջ ազգը կարողանա հանգիստ քնել: Շնորհավորում եմ հայ զինվորին»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման Երիցյան