Իրանում 370 մահվան դատավճիռ է չեղարկվել զոհերի հարազատների համաձայնությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնցած իրանական տարում (ավարտվել է մարտի 20-ին) Իսլամական հանրապետությունում 370 մահվան դատավճիռ է չեղարկվել զոհերի հարազատների համաձայնությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թեհրանում կայացաած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Ղոլյամ Հոսեյն Մոհսենի Էջեին:
«Անցած իրանական տարում 370 կալանավորներ, որոնք դատապարտվել էին մահվան, խուսափել են բարձրագույն պատժաչափից այն հանցագործությունների զոհերի մերձավոր ազգականների համաձայնությամբ, որոնք կատարվել էին դատապարտյալների կողմից»,- գլխավոր դատախազի խոսքը մեջբերել է Irib հեռուստաալիքը:
Իրանական օրենքը մահապավճռի չեղարկում է նախատեսում զոհի մերձավոր ազգականների համաձայնությամբ, պարզաբանել է հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



