Ալեքսանդր Կարապետյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ
ՍՊՈՐՏՖուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնության 24-րդ տուրում «Վիկտորիա Ռոսպորտը»մրցակցի խաղադաշտում 1:2հաշվով պարտվել է «Նիդերկորնին»:
Հյուրերի կազմում հաշիվը 71-րդ րոպեին կրճատել է 28-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը նախորդ տուրում դարձել էր դուբլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ. Սա Կարապետյանի չորրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի Սերբիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Կարապետյանը նորամուտն էր նշել Հայաստանի հավաքականում, բայց վերջին շրջանում չի հրավիրվում ազգային թիմ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



