Քարաթափումից հետո Սանահին-Սարահարթի ճանապարհը երկկողմանի բացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ճանապարհին այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան տեղի ունեցած քարաթափումից հետո ճանապարհի երթեւեկությունը երկկողմանի վերականգնվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 9-ին, ժամը 02.06-ին տեղեկություն էր ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում(մոտ 28 քմ)՝ ճանապարհը դարձնելով անանցանելի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Քարերը ճանապարհից ամբողջությամբ հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները ճանապարհից հեռացրել էին, քարերի մի մասը՝ դարձնելով այն միակողմանի անցանելի:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



