Ֆիլիպիններում ավարտվել են նախագահական ընտրությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպիններում ավարտվել են նախագահական ընտրությունները, հայտնում է AP-ը՝ վկայակոչելով երկրի ԿԸՀ-ն:
ԿԸՀ նախագահ Անդրես Բաուտիստան հայտնել է, որ որոշ ընտրատեղամասերում ընտրությունները մեկ ժամով երկարաձգել են, քանի որ դրանք ուշացումով են բացվել:
AFP գործակալության տեղեկություններով՝ ընտրությունների օրը գրոհայինները հարձակումներ են իրականացրել երկրի որոշ շրջաններում: Միջադեպերից, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 10 մարդ:
Ֆիլիպինների 100 մլն բնակչությունից քվեարկությանը մասնակցել է կեսը: Ընտրությունների արդյունքում կորոշվի նաեւ, թե ով է զբաղեցնելու փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաեւ հայտնի կդառնան 300 օրենսդիրների ու 118 տեղական պաշտոնյաների անունները:
Երկրի նախագահի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու: Քվեաթերթիկների 6.3 տոկոսը հաշվելուց հետո առաջատար է Ռոդրիգո Դուտերտեն, որը 22 տարի շարունակ եղել է Դավաոյի քաղաքապետը: Նրա օգտին քվեարկել է 1.3 մլն մարդ: Երկրորդ տեղում է Գրեյս Պոն, իսկ երրորդ տեղում՝ երկրի նախկին նախագահի թոռ Մանուել Ռոհասը:
Նշենք, որ Ֆիլիպինների գործող նախագահը Բենիգնո Ակինոն է:



