Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պետք Է դուրս բերվեն փակուղուց. Կվիրիկաշվիլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է կառուցողական երկխոսության օգնությամբ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ Է նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսօր մեր հարաբերությունները փակուղում են, կարծում եմ, որ մենք պետք Է դուրս գանք այդ փակուղուց, բայց… ոչ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումների հաշվին, այլ առավելագույն կառուցողականության շնորհիվ»,- հայտարարել Է Կվիրիկաշվիլին:
Դրա հետ մեկտեղ վարչապետը համարժեք Է համարել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի հայտարարությունն այն մասին, որ ապագայում հնրավոր Է իր հանդիպումը Ռուաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել Է Sputnik-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



