Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ապրիլյան պատերազմում ոտքը կորցրած 20-ամյա Շանթ Ղազարյանը պատրաստ է կրկին գնալ սահման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Blognews.am-ը գրում է.

Երբ Երևանում քայլելիս տեսնում ես ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներին, հասկանում ես, որ պատերազմը միայն Արցախում չէ, այն քո կողքին է։ 20-ամյա Շանթ Ղազարյանն այս պատերազմի ժամանակ կորցրել է աջ ոտքի մի մասը։

Շանթը մի քանի օր է մնացել հոսպիտալում, վիրահատությունից անմիջապես հետո ցանկություն է հայտնել բուժումը տանը շարունակել։ Ասում է՝ այսպես ավելի արագ է կազդուրվում։ BlogNews-ն այցելել է վիրավոր զինծառայողին, ով օրերս պարգևատրվել է ապրիլյան պատերազմի ժամանակ ցուցաբերած անձնվիրության և քաջության համար։ Թեև մեդալ ստանալը հաճելի էր, գնահատված լինելու մի տարբերակ, սակայն նա նշում է, որ դրա համար չէ, որ կռվել է։

Շանթն ասում է՝ սահմանին իրենց միավորում էր հայրենիքը. «Բոլորս էլ հասկանում ենք, որ մեր հողերն են, պիտի պաշտպանենք։ Այսքանից հետո չենք կարող նույնիսկ մտածել հող զիջելու մասին։ Եթե կարիք լինի, անպայման նորից կգնամ սահման։ Պիտի պաշտպանենք մեր հողերը»։

Շանթը Թալիշում է եղել, մի քանի օր պայքար է մղել հակառակորդի դեմ։ Վիրավորվել է հրադադարից ժամեր անց։ «Ապրիլի 1-ին հերթափոխ եղավ, մենք իջանք զորամաս։ Այդ գիշեր թուրքերը հարձակվեցին, հաջորդ օրը նորից գնացինք առաջին գիծ։ Հրադադարի պահին միանգամից լռություն եղավ. 5 օրվա մեջ նույնիսկ մի քանի վայրկյան այդպես լուռ չէր եղել։ Վիրավորվեցի այդ օրը երեկոյան։ Թուրքերը փախչելուց հասցրել էին մի երկու ական դնել խրամատում, որոնցից մեկի պայթյունից էլ կորցրի ոտքիս մի մասը»։

Պատերազմն ինչ-որ բան փոխեց, բայց զինծառայողը դեռ չգիտի՝ ինչ։ «Բառերով չեմ կարող բացատրել՝ ինչ փոխվեց պատերազմից հետո։ Չէի պատկերացնում, որ կարող է պատերազմ լինել, ոչ ոք չէր պատկերացնում։ Միշտ էլ լարված լինում էր, բայց ինչքան էլ լարցած լիներ, մտածում էինք՝ մի քանի հոգանոց դիվերսիա է և վերջ։ Հիմա արդեն մտածում ենք, որ կարող է նման լինել»,- ասաց Շանթը։

Նա համաձայն էր հրադադարի որոշման հետ, կարծում է՝ մեզ համար դա նպաստավոր որոշում էր. «Բոլորս էինք համաձայն, որովհետև մենք իրենց մոտ պոստ չունեինք, ինչ ունեինք, հետ էինք վերցրել։ Նաև՝ դա մեզ պետք էր նոր թափ հավաքելու համար։ Խնդիրն այն չէր, որ մենք պատրաստ չէինք, ուղղակի հարձակումն անսպասելի էր։ Հիմա մենք ավելի պատրաստ ենք, քանի որ հարձակումն այլևս անակնկալ չի լինի։ Կարծում եմ՝ այս պատերազմը դեռ չի ավարտվել»։

Շանթն ասում է, որ թշնամու կողմից սովորական զինվորներ չէին կռվում, բոլորը 30-ն անց տղամարդիկ էին, բայց մեր 18-20 տարեկան զինծառայողները կարողացել են նրանց հետ մղել։ Նա նշեց, որ սահմանին տղաների տրամադրությունները միշտ էլ բարձր է եղել։

          

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն Մարուքյան