Քենիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Նայրոբիում ցուցարարներին ցրելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔենիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել Նայրոբիում ցուցարարներին ցրելու համար, որոնք պահանջում էին Անկախ ընտրական հանձնաժողովի անդամների հրաժարականը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նայրոբիի կենտրոնում հավաքված ցուցարարները վանկարկում էին «IEBC-ը պետք է հրաժարական տա»: Ակցիայի մասնակիցների թիվը չի հաղորդվում:
Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում Քենիայում երկրորդ նմանատիպ ակցիան է: Ապրիլի վերջին ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար: Ցուցարարները նրան մեղադրում են կողմնակալության մեջ:
Քենիայում հաջորդ համընդհանուր ընտրությունները կայանալու են 2017թ. օգոստոսի 8-ին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



