Վարչապետ Քեմերոնին չհաջողվեց հասնել ԵՄ-ի բարեփոխման. Բորիս Ջոնսոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի նախկին քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը խիստ ելույթ Է ունեցել Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի կարգավիճակի շուրջ առաջիկա հանրաքվեի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, այդ ելույթն ընկալվում Է որպես պատասխան վարչապետ Դեւիդ Քեմերոնի հայտարարության, որում նա պնդում Էր, թե ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալն սպառնալիքի տակ կդնի Եվրոպայի անվտանգությունը:
Ջոնսոնը հայտարարել Է, որ Եվրոպայի անվտանգության համար պատասխանատվություն Է կրում ՆԱՏՕ-ն, այլ ոչ թե Եվրամիությունը, եւ որ ԵՄ-ն քաղաքական նախագիծ Է, որը դուրս Է եկել հսկողությունից:
Նախկին քաղաքագլուխը նաեւ այն կարծիքին Է, որ վարչապետին չհաջողվեց հասնել ԵՄ-ում բարեփոխումների անցկացման, որոնք նա խոստացել Էր, ուստի բրիտանական կառավարությունը պետք Է պաշտպանի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը:



