Բուլղարիայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուլղարիայում «Նոր գյուղ» մարզական ճամբարում սկսվել են ՆԱՏՕ-ի «Պլատինե առյուծ 16-3» համատեղ բազմազգ զորավարժությունները: Այդ մասին երկուշաբթի հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, գրում է РИА Новости-ն:
«Պլատինե առյուծ 16-3» զորավարժություններն անց են կացվում «Սևծովյան ռոտացիոն ուժեր 16.1» զորավարժությունների շրջանակում:
Հաղորդվում է, որ զորավարժություններին կմասնակցի 315 զինվորական, նրանց թվում՝ բուլղարական բանակի (90), ԱՄՆ ծովային հետևազորի կորպուսների (150), Ռումինիայի զինված ուժերի (25), Մեծ Բրիտանիայի (40) և Ֆրանսիայի (11) ներկայացուցիչներ:
Զորավարժությունները, որոնց նպատակն է Արևելյան Եվրոպայում հավաքական պաշտպանության բարելավումը, կանցկացվեն մայիսի 9-ից մինչև 15-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



