Երևան, 27.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խռմփոցի պատճառները, հետևանքները և բուժումը

ԼԱՅՖ

Բուժիչ նամակներ

Խռմփոցը ոչ միայն անհարմարություններ է ստեղծում շրջապատի մարդկանց համար, այլև զգալիորեն խաթարում է քնած մարդու առողջությունը, քանի որ նրա ուղեղը գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում է։

Հիվանդը չի զգում այդ ամենը, առավոտյան արթնանում է անտրամադիր վիճակում, որը կրկնվելով` առաջացնում է քրոնիկական հոգնածություն։

Խռմփոցն ի հայտ է գալիս վերին շնչուղիների անատոմիական վնասվածքների, քիթ-կոկորդի, տրախեայի և բրոնխների բորբոքումների, նշագեղձերի մեծացման, ադենոիդների առկայության, քթի միջնապատի թեքվածության, կոկորդի մկանների հյուծվածության և շնչառական ուղիների այլ հիվանդությունների խախտումների և թերությունների հետևանքով։

Խռմփոցը գեր մարդկանց անբաժան ուղեկիցն է, քանի որ նրանց ստոծանին (դիաֆրագման) ենթարկվելով որովայնում կուտակված ճարպի ճնշմանը, բարձրանում և խաթարում է թոքերի բնականոն աշխատանքը։ Բարձր` որովայնային խռմփոցն ավելի շատ է հանդիպում գեր տղամարդկանց մոտ։

Նշված բոլոր պատճառների հետևանքը նույնն է` սահմանափակվում է շնչուղիներով անցնող օդի ծավալը, և խռմփոցը հաճախ ուղեկցվում է շնչառության կարճատև (վայրկյաններից մինչև մի քանի րոպե) ընդհատումներով։ Նման երևույթը կոչվում է գիշերային կամ քնի ապնոէ, և նկատելի է կողքից դիտողի համար։ Ապնոէի վիճակը վտանգավոր է, քանի որ, երբ ընդհատվում է օդի ներհոսքը դեպի թոքերը, սրտի կրճատումների քանակը հասնում է 25-ի, իսկ երբեմն սիրտը կարող է ընդհանրապես «կանգնել» (մինչև 10 վրկ.), որից հետո սկսում է աշխատել մեծ ծանրաբեռնվածությամբ։
Նկարագրված երևույթը հղի է ծանր հետևանքներով, երբեմն մարդը քնում է և այլևս չի արթնանում, ինչը կարող է (իհարկե, հազվադեպ է լինում) տեղի ունենալ գիշերային ապնոէի կամ խռմփոցի հետևանքով։

Ախտորոշման և բուժման մեթոդները
Խռմփոցի և քնի խախտման պատճառներն ախտորոշող և բուժող բժշկական ուղղությունը կոչվում է սոմնոլոգիա, որի զինանոցում կա ժամանակակից սարքավորում` պոլիսոմնոգրաֆ։

Այդ սարքի միջոցով մեծ ճշտությամբ գրանցվում են քնած մարդու շնչառության խաթարման պատճառները և կազմվում է բուժման համալիր ծրագիր։
Մշակված է սարք, որի միջոցով կատարվում է, այսպես կոչված, CPAP թերապիա Constant Positive Airway Pressure, որի անվանումը լիովին համապատասխանում է կատարվող գործողությանը` ստեղծել կայուն դրական ճնշում շնչառական ուղիներում։
Սարքը միացվում է քնելուց առաջ` շաբաթական 4-7 օր, տնային պայմաններում։ Սարքի կիրառումը զգալիորեն նվազեցնում է հիվանդության բացասական հետևանքները` հոգնածություն, քնկոտություն, անտրամադիր վիճակ, ֆիզիկական և մտավոր ուժերի անբավարարություն, սակայն նման թերապիան օգնում է միայն կանոնավոր օգտագործման դեպքում։

Դեղատներում վաճառվում են զանազան միջոցներ, որոնք լավագույն դեպքում կարող են թեթևացնել հիվանդների վիճակը.

  • քթի կաթիլներ, ողողման համար նախատեսված լուծույթներ, աէրոզոլներ, յուղային խառնուրդներ։

Օգտակար խորհուրդներ

  • Չի կարելի քնել մեջքի վրա պառկած դիրքով, քանի որ լեզուն տեղաշարժվում է դեպի կոկորդը և սահմանափակվում է օդի ներհոսքը դեպի թոքեր։
  • Եթե քթի կամ կոկորդի լորձաթաղանթներն այտուցված են, ապա գլխատակը պետք է առնվազն 10 սմ բարձր լինի անկողնուց։
  • Մի քնեք խիտ լցված բարձի վրա։
  • Առնվազն կես ժամ զբոսնեք երեկոյան ժամերին։ Բժիշկները խորհուրդ են տալիս քայլելիս բարձր պահել գլուխը և սուլել նախընտրելի մեղեդին։ Մասնագետները կարծում են, որ շատ օգտակար է օրը 20-30 անգամ արտասանել` «ի-ի-ի»։ Այս պարզագույն հնչյունաշարքը մարզում է կոկորդի լեզվակը և պատերի մկանները, իսկ վարժության հեղինակները նկատել են, որ որոշ դեպքերում խռմփոցը վերանում է 1 ամսից։
  • Չի կարելի ուտել ավելի ուշ, քան քնելուց 4 ժամ առաջ։
  • Քնելուց առաջ ընդունեք գոլ ցնցուղ։
  • Կերեք 1-ական եփած գազար` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
  • Աղացեք կամ տրորեք կաղամբի մեկ տերև, խառնեք 2 թ/գ մեղրի հետ։ Կերեք քնելուց առաջ։
  • 1 թ/գ մեղրը լուծեք 200 մլ կաղամբի հյութի մեջ։ Խմեք օրը 1 անգամ` քնելուց առաջ։ Շարունակեք 1 ամիս։
  • Կաթեցրեք 1-ական կաթիլ չիչխանի յուղ` յուրաքանչյուր քթանցքի մեջ, կատարեք քնելուց 4 ժամ առաջ։ Շարունակեք 21 օր։
  • Աղացեք 3 կիտրոն` կեղևի հետ (սերմերը հեռացրեք) և 2 միջին սխտոր, խառնեք, համասեռ զանգվածը պահեք սառնարանում։ Կերեք 1-ական թ/գ` նախաճաշից 10-15 րոպե առաջ և նախքան քնելը։
  • Մանրացրեք, փոշիացրեք և խառնեք 1-ական թ/գ թրախոտի արմատ, թանթրվենի սևի պտուղ, ձիաձետի խոտ, 2 թ/գ երեսնակ բժշկականի խոտ։ 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 5 անգամ, 3-ական ժամ ընդմիջումներով։ Շարունակեք` մինչև դրական արդյունքի հասնելը։

 

Ո՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմացՎրաստանում ծրագրում են Վերին Լարսի անցակետ տանող վերակառուցված ճանապարհը բացել 2028-ին Մարտունու և Սևանի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածը կահավորված է գիշերային լուսավորությամբ Ռուսաստանը մուտքի արգելքներ է սահմանել ԵՄ-ի դեմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին «Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունը«Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ մեքենաների ռեակցիայից». Արմեն Աշոտյան Պետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՎթար՝ Երևանում, բախվել են թիվ 53 երթուղու ավտոբուսը և «Opel» Ավտովթար՝ Դիլիջանի ոլորանում․ մեքենան հայտնվել է ձորում Հայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Հեղուկ գազի դեֆիցիտ․ ինչ է սպասվում հայ վարորդներինՄահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է Խանդի պատճառով սկեսուրը սպանել է հարսին․ մանրամասներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըՖրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա Ինչու է Լուսինե Թովմասյանը լքում Հանրային ալիքը«ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա Կոստանյան24-ամյա ռուս տղան թունավորել է զինվորականներին․ նրան ձերբակալել են Պետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. Ծառուկյան Դպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել«Պատմության հետքերով․ Հուշարձանի բարեկարգում Դվինում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում զոհվածներին»Ռիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբԱրցախում nչնչացվում է հայկականություն, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում․ Տիգրան Աբրահամյան Գագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա ԿոստանյանԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՈչ թե պետք է սպիտակ ձիու վրա նստած ասպետին սպասենք, այլ այս ՔաջՆազարին ճանապարհենք. Ավետիք Չալաբյան Մոր աղոթքը Peugeot-ն ցուցադրել է ապագայի կոնցեպտը. սուպերմեքենայի եւ տիեզերանավի հիբրիդ Գիտնականները զգուշացնում են. նույնիսկ գերվերամշակված մթերքի փոքր քանակությունը վատթարացնում է ուշադրության կենտրոնացումըՄիլիոնավոր տպավորություններ ստեղծող ադամանդ. Նիտա Ամբանին գրավել է TIME100 գալա-երեկույթը՝ իր հազվագյուտ՝ 101 կարատանոց քարովՀռոմի պապը Չեռնոբիլի աղետի 40-րդ տարելիցին կոչ է արել պատասխանատվությամբ վերաբերվել ատոմինԻրանի դեմ պատերազմի ժամանակ Իսրայելը «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգ է ուղարկել ԱՄԷ. AxiosՌեգեներատիվ բժշկության անսպասելի գտածոն. ոսկորները վերականգնում են ոչխարի բրդի օգնությամբԼիբանանի հարավում անօդաչուի հարվածի հետևանքով իսրայելցի զինվոր է զոհվել. ևս վեցը վիրավոր ենԹրամփը պատմել է Պուտինի և Զելենսկու հետ ունեցած «լավ զրույցների» մասին