Հնդկաստանի հարավում ՃՏՊ-ի զոհ է դարձել ինը մարդ, եւս 20-ը վիրավոր է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն ինը մարդ զոհվել է եւ 20-ը տուժել է Հնդկաստանի հարավային Տամիլանդ նահանգում ՃՏՊ-ի հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հաղորդվում է, որ մեծ արագությամբ ընթացող բեռնատարը բախվել է երթուղային ավտոբուսին:
«Ութ մարդ տեղում զոհվել է, այդ թվում` նորածին եւ չորս կին, եւս մեկը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում», — իշխանությունների հայտարարությունն է մեջբերում Սինհուա գործակալությունը:
Եվս 20 մարդ հասցվել է Արապպեկկոտտայ քաղաքի հիվանդանոց: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:
Ավելի վաղ` երկուշաբթի հաղորդվել էր, որ առնվազն յոթ մարդ զոհվել է, եւս 30-ը տուժել է Հնդկաստանի արեւելքում ավտաբուսի մասնակցությամբ վթարից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



