Բելգիայի զինծառայողներին ուղարկել են բանտերը հսկելու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայի իշխանությունները բանտերը հսկելու են ուղարկել զորամիավորումներ, հայտնում է Le Figaro-ն:
Բանակի 6 դասակ` թվով 30 մարդ, Բրյուսելում և Վալոնիայում ուղարկված է ամրապնդելու քրեակատարողական հիմնարկների պաշտպանությունը: Զինվորականները պետք է աջակցեն ոստիկանությանը և Կարմիր խաչին, ովքեր այժմ զբաղված են հսկողություն կատարելով:
Իշխանությունները այդ քայլին դիմել են բանտերի վերահսկիչների գործադուլի պատճառով, ինչը շարունակվում է արդեն 2 շաբաթ: Բանտապահները պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում և անձնակազմի թվաքանակի ավելացում, որը կրճատվել է ֆինանսավորման խնդիրների պատճառով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



