Մեծ Բրիտանիայի իշխանություններն Իրաքում պատերազմի մասին զեկույց կհրապարակեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքում պատերազմին Մեծ Բրիտանիայի մասնակցության մասին զեկույցը կհրապարակվի հուլիսի 6-ին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sky News-ը:
Հաշվետվության հրապարակման ամսաթիվը հաստատվել է սըր Ջոն Չիլքոթի եւ բրիտանական վարչապետ Դեւիդ Քեմերոնի միջեւ նամակագրության մեջ:
«Ազգային անվտանգության շահերին համապատասխանելու հարցով հաշվետվության ստուգումն ավարտված է, այն ստուգման կարիք չունի: Շնորհակալ եմ արագության համար»,- ասված է վարչապետին ուղղված Չիլքոթի նամակում:
Նա նաեւ նշել է, որ զեկույցում 2.6 մլն բառ կլինի, վերջնական ընթերցում կանցնի, կձեւակերպվի, կտպագրվի եւ կպատրաստվի էլեկտրոնային հրապարակման:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



