Հալեպում լռության ռեժիմը երկարացվել է 48 ժամով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Հալեպ քաղաքում եւ արվարձաններում լռության ռեժիմը երկարացվել է երկու օրով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է սիրիական բանակի հրամանատարության հայտարարության մեջ:
«Հալեպում եւ նրա արվարձաններում լռության ռեժիմը երկարացվել է 48 ժամով՝ սկսած մայիսի 10-ի ժամը 01:00-ից մինչեւ մայիսի 11-ի կեսգիշեր»,- գրված է հայտարարության մեջ:
Մայիսի 9-ին Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը տարածել են համատեղ հայտարարություն, որում հավաստել են Հալեպում եւ Սիրիայի այլ շրջաններում մարտական գործողությունների դադարեցման շարունակումը եւ ներկայացրել զինադադարի ամրապնդման մի շարք միջոցառումներ:
Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել փետրվարի 27-ից: Կրակի դադարեցումը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» եւ այլ կազմակերպությունների վրա, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական են ճանաչված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` РИА Новости



