Փենյանում շքերթ է անցկացվել ի պատիվ Աշխատանքային կուսակցության համագումարի ավարտի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փենյանում տեղի Է ունեցել զանգվածային քաղաքացիական շքերթ ի պատիվ Կորեայի աշխատանքային կուսակցության քառօրյա համագումարի ավարտի: Շքերթին մասնակցել Է մի քանի հարյուր հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Շքերթի մասնակիցներն անցել են ԿԺԴՀ-ի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակով՝ թափահարելով վարդագույն թղթե ծաղիկներ, գույնզգույն օդապարիկներ եւ երկրի կառավարող կուսակցության կարմիր դրոշներ:
Նաեւ շքերթում ներկայացվել են բալիստիկ եւ տիեզերական հրթիռների մանրակերտեր: Շքերթն ընդունել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
Ինչպես նշում Է BBC-ն, շքերթի մասնակիցները ցուցադրել են իրենց նվիրվածությունը երկրի առաջնորդին, որը համագումարի արդյունքներով նշանակվել Է Կորեայի աշխատանքային կուսակցության նախագահ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



