Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայկի, Սոնայի, Սևակի, Նարինեի և «‪The Beautified Project»-ի էմոցիոնալ ու հայրենասիրական համերգը

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում Հաղթանակի եռատոնի կապակցությամբ երեկ կայացավ Հայկ Պետրոսյանի, Սոնա Ռուբենյանի, Սևակ Ամրոյանի, Նարինե Դովլաթյանի և «‪The Beautified Project»-ի բարեգործական համերգը, որի ժամանակ հնչեցին թեմատիկ երգեր։ Համերգի հասույթը տրամադրվեց ապրիլյան պատերազմում ծանր վիրավորված Ռուբեն Առաքելյանին։ Պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը Blognews-ին հայտնեց, որ պարտադիր ծախսերը չհաշված գոյացել է 600 հազար դրամ, որն էլ տրամադրվել է Ռուբենի մայրիկին՝ տկն Անահիտին։ Նրանք գումարը տկն Անահիտին տվեցին հանդիսատեսի ներկայությամբ, քանի որ վերջին շրջանում շատ է քննարկվում, որ բարեգործությունների համար հավաքված գումարը յուրացում է։

Տկն Անահիտն իր շնորհակալությունը հայտնեց օգնության համար, մինչդեռ շնորհակալություն պետք է հայտնի հասարակությունը։ Այդ շնորհակալությունը հանդիսատեսի շարքերում նստած յուրաքանչյուր աչքերում էր։ Ի դեպ, տոմսերն այնքան էին վաճառվել, որ հանդիսատեսից ոմանք կանգնած էին հետևում համերգին։

Հայկը, Սոնան, Սևակը, Նարինեն և «‪The Beautified Project»-ի տղաները ներկայացրին հայրենասիրական ոգով երգեր։ Սևակ Ամրոյանը, խոսելով «Ախպերս ու ես» երգի մասին, որն այս օրերին առաջնորդող երգերից մեկն է դարձել, նշեց, որ երգը ծնվել է սահմանին՝ Ղարաբաղյան շարժման ժամանակ. «Հեղինակը՝ Աշոտ Բեգոյանը, հենց շարժման մասնակից է եղել։ Ինձ համար անսպասելի էր, որ երգն այսպիսի մեծ տարածում գտավ։ Չէի ցանկանա նմանատիպ իրավիճակում երգն այսպիսի տարածում գտներ, բայց մի կողմից էլ ճաշակ է փոխվում։ Այսպիսի համերգները ոգեշնչում են հասարակությանը։ Շատ անմիջական համերգ է։ Մենք ընկերներով հավաքվել ենք, որ ժողովրդին հուզենք, ուրախացնենք, ոգեշնչենք»։

Հայկ Պետրոսյանն էլ նշեց, որ ապրիլի 1-ի գիշերը քնեցինք այլ, ապրիլի 2-ին արթնացանք ուրիշ երկրում. «Հայաստանում իրականություն փոխվեց, մենք հասկացանք, թե ինչպիսի հերոսություն էր պետք Արցախյան պատերազմը հաղթելու, Շուշին ազատագրելու համար։ Մեր տղաներն ապացուցեցին, որ այսօր էլ հերոսներ ունենք։ Այսօր հավաքվել ենք մեր հերոս եղբոր համար, որպեսզի օգնության ձեռք մեկնենք նրան»։

«‪The Beautified Project»-ի վոկալիստ Անդրե Սիմոնյանը նշեց, որ իրենք կատարել են իրենց հայերեն երգերը։ Անդրեն և Նարեինե Դովլաթյանը հանդես եկան նաև զուգերգով։ Նրանք միասին կատերեցին «Արի իմ սոխակ» երգը. «Նարինեն փորձի ժամանակ ասաց՝ բասերը պահիր, շատ հետաքրքիր ստացվեց, որոշեցինք  միասին երգել»։ Նարինեն էլ նշեց, որ թեև 1 օրվա ընթացքում են որոշել միասին կատարել այս ստեղծագործությունը. «Անդրեն պրոֆեսիոնալ է, դրա համար էլ բարդ չէր 1 օրվա ընթացքում պատրաստվել։ Միշտ ցանկացել եմ երգել «Արի իմ սոխակը»։ Ուրախ եմ, որ վերջապես կատարեցի, հավանաբար, նաև՝ կձայնագրեմ»։

«‪The Beautified Project»-ից Առլեն Շահվերդյանն էլ նշեց, որ հայտկապես այս ժամանակահատվածում շատ կարևոր են նմանատիպ ոգով բարեգործական համերգները։ «Մեր զինվորները պետք է տեսնեն, որ թե՛ հոգեպես, թե՛ ֆինանսապես աջակցում ենք իրենց որքանով որ կարող ենք։ Այս համերգները շարունակական են լինելու»,- ասաց Առլեն Շահվերդյանը։

Համերգի վերջում բոլոր մասնակիցները միասին կատարեցի Հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր»-ը, հանդիսատեսն այս երգը լսեց հոտնկայս։

                                 

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Դիտվել է 49 անգամ

Արարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»