Կանադայի Ֆորտ Մաքմյուրեյ քաղաքում կրակի ճարակ է դարձել ավելի քան 2 հազար տուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի Ֆորտ Մաքմյուրեյ քաղաքում, որի շրջակայքում մայիսի սկզբից մոլեգնում Է բնական հրդեհը, 2,4 հազար շենքեր են ոչնչացել: Կրակն ընդգրկել Է 204 հազար հեկտար անտառ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Global News-ին:
Հիշեցնենք, որ սաստիկ անտառային հրդեհը մայիսի 1-ից մոլեգնում Է Կանադայի Արբերտայի նահանգի հյուսիսարեւելյան շրջանում: Կրակն արդեն վիթխարի վնաս Է հասցրել Ֆորտ Մաքմյուրեյ քաղաքին: Իշխանությունները 88 հազար մարդ են տարահանել վտանգավոր գոտուց: Նյութական վնասը հաշվվում Է օրական տասնյակ միլիոնավոր դոլարներով:
Հարկ Է նշել, որ Ալբերտայի Օյլ Սենդսի շրջանում նավթի խոշորագույն հանքավայր Է գտնվում: Հրդեհները կրճատել են դրա արդյունահանումը, ինչն արդեն ազդել Է համաշխարհային գների վրա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



