ԵՄ հասնելու ճանապարհին զոհված հարյուրավոր փախստականներ թաղված են անանուն գերեզմաններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնչպես հաջողվել Է պարզել BBC-ին, Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս վերջին երկու տարում մահացած շուրջ 1250 միգրանտներ են թաղվել անանուն գերեզմաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ծովում խեղդված շատ միգրանտների մարմիններ ափ Էին նետվել եւ գտնվել ձկնորսների կողմից:
BBC-ի տվյալներով՝ Հունաստանի, Թուրքիայի եւ Իտալիայի տարածքում հայտնաբերվել Է առնվազն 70 գերեզման, որոնցում թաղվել են խեղդված փախստականները:
Այդ երկրների իշխանությունները խոստովանում են, որ իրենց չի հաջողվում պարզել բոլոր զոհված փախստականների ինքնությունը, չնայած կամավորների ակտիվ օգնությանը:
Միգրանտներով լեփ-լեցուն նավակները հաճախ են խորտակվում Եվրոպայի ափերի մոտ: Այդ նավաբեկությունների զոհեր են դառնում հարյուրավոր մարդիկ:
Լուսանկարը` Reuters
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



