Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանն այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական շահերի բախման շատ բարդ իրավիճակում

ԲԼՈԳ

Բագրատ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պետք է փաստել, որ Հայաստանն այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական շահերի բախման շատ բարդ իրավիճակում, որոնք բերել են ոչ միայն արտաքին մարտահրավերների, այլ նաև՝ ներքին: Ռուսաստանի և Արևմուտքի միջև պայքարը տարածաշրջանային դիրքերի ամրապնդման համար բերում է նոր և արդեն անսպասելի վիճակների, որոնք ուղղակի ազդում են նույնիսկ Հայաստանյան հանրության վրա:

ԱՊՀ երկրներից Հայաստանը եղել է տարածաշրջանում Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցը և իրոք, թեև այդ բառը այնքան էլ հաճելի չէ, բայց ռուսաստանյան «ֆորպոստը» Մերձավոր Արևելքում: Հայաստանը Բելառուսից և Ուկրաինայից հետո առաջինն էր, որին Մոսկվայում համարում էին «եղբայրական պետություն»... Դա է պատճառը, որ հենց Երևանում է գտնվում տարածաշրջանում ԱՄՆ ամենամեծ դեսպանատունը,, Դա է պատճառը, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջոցով տրվում են ազատ արտոնագրեր՝ Կանադա մեկնելու համար: Դա է նաև պատճառը, որ մեր երկրում գործում են բազմաթիվ և բազմապիսի ծրագրեր, որոնք միտված են թուլացնելու Մոսկվայի ազդեցությունը այնպես, ինչպես դա տեղի ունեցավ սլավոնական Ուկրաինայում: Դեռ 2009 թվականին Պետքարտուղարության վերլուծաբանները նշում էին, որ Ուկրաինայից հետո պետք է աշխատել Հայաստանը Ռուսաստանի ուղեծրից հանելու ուղղությամբ: Սակայն հենց ռուսաստանյան որոշ չինովնիկների փնտի աշխատաոճի շնորհիվ է նաև, որ տարուց տարի Ռուսաստանի և նրա ղեկավարության վարկանիշը մեր երկրում սրընթաց փոփոխվում է: Եթե մարտին ԱՊՀ երկրներից միայն Հայաստանն էր, որի բնակչությունը բացարձակապես դրական էր վերաբերվում Ռուսաստանին, ապա այս ամիս վարկանիշը կտրուկ փոխվել է ՝ գրեթե 30 տոկոսով: Եվ դա պայմանավորված է ոչ միայն արտաքին գործոններով, մասնավորապես՝ Ադրբեջանին զենք վաճառելու, Արցախյան հիմնախնդրում անորոշ կեցվածքի և այլ գործոններով.. Ռուսական որոշ չիմովնիկներ դեռ համարում են Հայաստանը Ռուսական աշխարհի անքակտելի մի մաս, որի հետ կարող են վարվել որպես իրենց հլուհնազանդ,,, Ճիշտ կայսրապետական մոտեցում, որը բնորոշ է բոլոր երբեմնի կայսրությունների, լինի դա Մեծ Բրիտանիան , Ֆրանսիան, կամ Իսպանիան,,, Ու հենց այդ պատճառով է, որ ՀԷՑ-ի ռուս տնօրենը կարող է իրեն թույլ տալ այն, ինչ չէր թույլ տա հենց ՌուսաստանումԻսկ ՌԴ դեսպանը արհամարի հենց Ռուսաստանից եկած նախաձեռնության միջոցառումը,,,,

Եվ եթե հայ-ադրբեջանական շփման գծում անցնում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև՝ դեռ սեպտեմբերից սկսված մրցակցության սահմանը, ապա հենց երկրում ուժեղանում է ռուսական և արևմտյան ազդեցությունների միջև սահմանազատումը... Դա կարելի է տեսնել թե լրատվամիջոցների հրապարակումներից և թե սոցկայքերի որոշ օգտատերերի գրառումներից,,, Իսկ քանի որ մեր երկրում սոցկայքերը, մանավադ ֆեյսբուքը սկսում է մեծ ազդեցություն ունենալ հանրային կարծիքի ձևավորման վրա, բնական է, որ նման «գաղափարական առճակատումը» անհետևանք չի կարող մնալ,, Արևմտյան ֆինանսներով սնվող կայքերը չեն քաշվում հակառուական բացահայտ սուտ և ապատեղեկատվություն տարածելուց, նրանց միանում են նաև մասնավոր անձիք: Ռուսական կողմնորոշում ունեցող անձիք էլ հիմնականում փորձում են հակադարձել իրենց զուտ ավանդականով, քիչ հիմնավորելով իրենց տեսակետները, քանի որ ընդհանուր ֆոնին համարվում են «Պուտինյան կայսրապետության» շահերի «ներմուծողներ», իրենց մեղադրում են ապազգային, հայրենիքի դեմ «դավադիր» կեցվածքի մեջ.. Սցենարը նոր չէ. այնպես էին վերաբերվում իրենց լիբերալիստական և արևմտամետ ուղեծրի հետ չհամաձայնվող մարդկանց դեռ 1990-93 թվականներին,,, Այն ժամանակ արգելվեց նույնիսկ մայիսի 9-ի տոնակատարությունը, որպես «օկուպանտ» «կայսրության» տոն...

Ուկրայինայում «նարնջագույն» հեղափոխությունը ոգևորեց շատ ընդդիմադիրներին, արևմտամետներին, ռուսաֆոբներին, ազատակլաններին, սակայն շուտով նրանք հասկացան, որ աշխարհը գործ ունի ոչ թե ժողովրդավարության մարմնացման, այլ ֆաշիստական նոր վարչակարգի հետ, գրեթե նույնպսիին, ինչ հարևան Ադրբեջանում է,, ,, Եվ իրոք, պատահական չէ, որ մենք փորձում ենք ամեն ինչով հակադրվել կամ համեմատվել Ադրբեջանի հետ,,, Դա ներարկում են մեր մեջ այն ուժերը, որոնք փորձում են ոչ միայն շահել հայ-ադրբեջանական հակամարտությունից, այլ ավելի ուժեղացնել Հայաստանը Ռուսաստանի ազդեցության ոլորտից դուրս բերելու գործընթացը,,,Ավելի հաճախակի են գրում թե Կրեմլը ՝ հանուն իր շահերի, փորձում է սիրաշահել Ասրբեջանին և նվիրել իրենց Արցախը, որ առկա է բազում այլ ծրագրեր, սակայն շատ քիչ է ծոսվում արևմտյան որոշ երկրների՝ Հայաստանում գործելաոճից,,, Ռուսամետ կողմնորոշում ունեցողների մոտ էլ շատ հաճախ կարելի է նկատել մյուս ծայրահեղ մոտեցումներ, ընդհուպ մինչև ՌԴ -ի հետ միավորման ծրագրերը ու գաղափարները, որոնք ևս վտանգում են ազգային անվտանգությունը,,, Ռուսաստանը որպես «փրկիչ» ներկայացնելու իրենց փորձերն ավելի են խորացնում հանրության մեջ ստեղծված գաղափարական վիհը...

Ինչ վերաբերվում է Ղարաբաղյան հիմնահարցի, ակնհայտ է, որ Արևմուտքը բռնել է արտաքուստ չեզոք կեցվածք: Այն կարծես թե թողնում է, որ հիմնահարցով զբաղվի միայն Ռուսաստանը,, Սակայն ներքուստ Արևմտքում սպասում են Մոսկվայի ձախողմանը, որպեսզի ավելի թուլացնեն ռուսական դիրքերը Հայաստանում,,,

Փաստացի, թե Արցախյան հակամարտության կարգավորման շրջանակներում և թե ներքին կյանքում ավելի ու ավելի է ուժեղանում աշխարհաքաղաքական բևեռների բախումից առաջացած ճգնաժամը , որը կարող է հանգեցնել շատ լուրջ իրավիճակի, մասնավորապես՝ Հայաստանյան հանրության երկպառակությանը, իշխանափոխությանը միտված նոր շարժումների, բողոքավոր նոր շարժումների ի հայտ գալուն,,, Հայաստանը կարող է կորցնել իր երբեմնի կապերը Ռուսաստանի հետ, դառնալ «նոր ուկրաինա»՝ դրա բացասական հետևանքներով, քանզի պարզ չէ, թե արդյոք որքանով կընդունեն Հայաստանն իրենց շարքերում այն երկրները, որոնք շահագրգռված են մեր երկրում ռոսական ազդեցության մարումից... Ուկրաինայի դառը փորձը մեզ համար օր օրի դառոնւմ է օրինակ... Միակ ելքը կարող է դառնալ կամ վերադարձ ժամանակին հռչակված «կոմպլեմենտարիզմին», կամ զուտ ազգային, հայաստանամետ ուղեծրի որդեգրումը, որին թերևս մեր տարածաշրջանում շատ բարդ կլինի հետևել աճող մարտահրավերների պատճառով,, Բայց այն, որ Հայաստանի համար աշխարհաքաղաքական սուր պայքար է գնում՝ դա արդեն դառը ճշմարտոււթյուն է..

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ