Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սուրբ գիրքն ամեն օր

ԲԼՈԳ

Ռուբեն Վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (10 մայիս 2016թ.)
Հիսուսն սկսեց առակներով խոսել ժողովրդի հետ և ասաց.
-Մի մարդ այգի տնկեց, չորս կողմից ցանկապատեց այն, հնձանի համար փոս փորեց, մի աշտարակ էլ շինեց և այն վարձու տվեց մշակների, իսկ ինքը գնաց ուրիշ երկիր։ Այգեկութի ժամանակ մշակների մոտ մի ծառայի ուղարկեց, որպեսզի այգու բերքից իր բաժինն առնի մշակներից։ Մշակները ծառային բռնեցին, ծեծեցին և ձեռնունայն հետ ուղարկեցին։ Ապա նա մի ուրիշ ծառայի ուղարկեց։ Բայց մշակները նրա գլուխը վիրավորեցին և անպատվելով հետ ուղարկեցին։ Նա մեկ ուրիշին էլ ուղարկեց, և այս անգամ մշակները սպանեցին նրան։ Այգու տերն ուրիշ ծառաների էլ ուղարկեց, սակայն մշակները նրանցից ոմանց ծեծեցին և ոմանց էլ սպանեցին։
Այգու տիրոջ համար միակ անձը, որ մնում էր, իր սիրելի որդին էր։ Վերջում նրան ուղարկեց մշակների մոտ՝ մտածելով. «Թերևս իմ որդուն հարգեն»։

Բայց մշակները երբ տեսան, որ որդին է գալիս, ասացին միմյանց. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան, որպեսզի ժառանգությունը մեզ մնա»։ Ապա բռնեցին նրան, սպանեցին և դիակը այգուց դուրս նետեցին։ Հիմա այգու տերը ի՞նչ կանի մշակներին։ Անշուշտ, պիտի գա, սպանի նրանց և այգին տա ուրիշներին։ Արդարև, Սուրբ գրքերում դուք չե՞ք կարդացել. «Այն քարը, որ շինարարները մերժեցին գործածել, հետո անկյունաքար եղավ։ Տերն է, որ կատարեց այս, և մեր աչքին սքանչելի է»։
Հրեա ղեկավարները, հասկանալով, որ Հիսուսն իրենց համար ասաց առակը, ուզեցին ձերբակալել նրան, բայց ժողովրդից վախենալով՝ թողեցին գնացին։

Ապա նրանք Հիսուսի մոտ ուղարկեցին մի քանի փարիսեցիների և Հերովդեսի կողմնակիցների, որպեսզի իրենց հարցումներով նրան ծուղակը գցեն։ Նրանք նենգամտորեն հարցրին Հիսուսին.
-Վարդապե՛տ, գիտենք, որ դու ճշմարտախոս մարդ ես և բնավ հոգ չես անում, թե ուրիշներն ի՛նչ կասեն, որովհետև աչառություն չես անում, այլ ճշմարտությամբ Աստծու կամքն ես ուսուցանում։ Արդ, ասա՛ մեզ, մեր Օրենքի համաձայն՝ պե՞տք է կայսրին տուրք տանք, թե՝ ոչ։ Տա՞նք, թե՞ չտանք»։
Հիսուսը հասկացավ նրանց կեղծավորությունը և ասաց.
-Կեղծավորնե՛ր, ինչո՞ւ եք ինձ փորձում։ Ինձ մի արծաթ դրամ բերեք, որ տեսնեմ։
Եվ նրանք բերեցին։ Ապա հարցրեց.

-Սա ո՞ւմ պատկերն ու արձանագրությունն է։
Նրանք պատասխանեցին.
-Կայսրի։
Հիսուսն ասաց նրանց.
-Գնացե՛ք, ինչ որ կայսրին է պատկանում, կայսրի՛ն տվեք, և ինչ որ Աստծուն է պատկանում, Աստծո՛ւն տվեք։
Եվ բոլորն էլ հիացան նրա վրա։
(Մարկոսի ավետարան 12:1-17)

ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանԲագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ Ֆանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է, և մենք Ձեզ անհամբեր սպասում ենք․ Տիգրան Աբրահամյան ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենՆեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին