Արդոք հասկացանք թե ինչ տեղի ունեցավ անմոռանալի ու հերոսական ապրիլ ամսին
ԲԼՈԳՍմբատ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իրականում, հայոց բանակի հպարտ ու քաջ զինվորը տապալեց բռնապետական Ալիևների վարչակարգի երկարամյա ու բաղձալի երազանքը` Ղարաբաղը Ադրեջանի կազմում տեսնելը:
Ժամանակին Հեյդար Ալիևն էր երազում Ստեփանակերտում ու Շուշիում թեյ խմելու մասին, իսկ այսօր արդեն որդի Ալիևը տեսավ իր ծոծրակը, բայց Ղարաբաղը այդպես էլ չտեսավ:
Կարծում եմ, որ ամեն դեպքում Իլհամ Ալիևը կարող էր չգնալ այն ճանապարհով, որով գնաց ու տապալվեց անփառունակ վախճանով՝ իր հայրը, սակայն նա ըստ էության ավելի հիմար գտնվեց կրկնելով պատմական սխալը:
Չեմ կարող ասել պատերազմ նորից կլինի թե չէ, բայց մի բան հաստատ է, այս անգամ Ալիևը տեսավ արդեն անկախության սերնդի ոգու անօրինակ դրսևորումն ու անկեղծ սերն առ հայրենիք և հաջորդ անգամ նման բան անելու մի քան անգամ կմտածի: