Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Լեհաստանի կառավարությունը սկանդալային հակաահաբեկչական օրենք է ընդունել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեհաստանի նախարարների խորհուրդը երեքշաբթի նոր հակաահաբեկչական օրենք է ընդունել, որը ենթադրում է հատուկ ծառայությունների լիազորությունների զգալի ընդլայնում, հայտնում է լեհական լրատվական  PAP գործակալությունը:

Օրենքի նախագիծը, որի դրույթները նախապես հայտնի էին, բազմիցս քննադատել են լեհական ընդդիմության ներկայացուցիչները: Մասնավորապես, երկրի ԱԳՆ-ի նախկին ղեկավարը, խոշորագույն ընդդիմադիր կուսակցության`   «Քաղաքացիական հարթակ»-ի առաջնորդ Գժեգոժ Սխետինան հայտնել է, որ տվյալ օրենքը  «անընդունելի է ազատ աշխարհում»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ օրինագծի համաձայն, ահաբեկչական գործողությունների կանխարգելման համար ամբողջությամբ պատասխանատու կլինի Ներքին անվտանգության գործակալության ղեկավարը: Նա պիտի կոորդինացնի նաեւ այդ ոլորտում ծառայությունների աշխատանքը, մինչդեռ ՆԳՆ-ի ղեկավարը պատասխանատու կլինի ահաբեկչական գործողությունների վերահսկողության, դրանց հակազդման եւ հետեւանքների վերացման համար: 

Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում առաջարկվում է թույլատրել զենքի օգտագործումը հարձակում կատարող մարդու վերացման համար,  «եթե դա անհրաժեշտ է հակազդելու մարդու կյանքի կամ առողջության նկատմամբ անմիջական, անօրինական, բռնի ոտնձգությանը»: Զենքի նման օգտագործման իրավունք կստանան ոստիկանները, սահմանապահները, ներքին անվտանգության աշխատակիցները կամ էլ հակաահաբեկչական խմբի կազմում գտնվող զինվորականները: 

Նախագիծը նաեւ ենթադրում է տագնապի չորս մակարդակի ներմուծում:  Ամենաբարձրը` չորրորդը, կներմուծվի Լեհաստանում կամ լեհերի դեմ կամ լեհական հաստատությունների դեմ ահաբեկչական գործողության կատարման կամ դրա «նախապատրաստման առաջացած փուլի» վերաբերյալ տեղեկություն ստանալու դեպքում:  Տագնապի երրորդ եւ չորրորդ մակարդակները ենթադրում են հանրային միջոցառումներ անցկացնելու արգելքի հնարավորություն, ինչպես նաեւ բանակի օգտագործում  ահաբեկչական գործունեությանը հակազդելու համար: 

Բացի այդ, նախատեսված է այն անձանց ցուցակի կազմում, որոնք կարող են կապված լինել ահաբեկչական գործողության հետ, ահաբեկչական կազմակերպության անդամ լինել կամ գործել նրանց անունից: Օրինագծում ճշտվել են նաեւ երկրից օտարերկրացիների արտաքսման կանոնները: 

Ենթադրվում է նաեւ զրույցները լսելու հնարավորություն, դիտարկում եւ գաղտնալսում տարածքներում, օտարերկրացիների փոստի եւ ծանրոցների ստուգում ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ գործողությունների շրջանակում` երեք ամսվա ընթացքում: Օրինագիծը ենթադրում է անձնական տեղեկության, անձնագրի եւ հասցեի տրամադրում հեռախոսային կապի կանխավճարային քարտերի գնման դեպքում մինչեւ 2017-ի հունվարի    2-ը: Այդ ժամկետից հետո այն անձանց քարտերը, որոնք տվյալներ չեն տրամադրել, կանջատվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

 

Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները «Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան