Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը քննարկել են քառօրյա պատերազմի հետեւանքների վերացմանն ուղղված քայլերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն այսօր՝ մայիսի 10-ին կայացած հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունների հետեւանքների վերացմանն ուղղված քայլերը։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, այս համատեքստում մտքեր են փոխանակվել 1994թ. զինադադարի հաստատման եւ ամրապնդման շուրջ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարությունների միջեւ համագործակցության հարցերին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



